Նիկոլ Փաշինյանը պարզապես արհամարհում է պողոսն...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպեց դաշնակցական երիտասարդների հետ, ովքեր պահանջում են ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի հրաժարականն ու անժամկետ նստացույցի են նստել այդ պահանջով։

Ծավալված զրույցը նրա ու երիտասարդների միջեւ բավական հետաքրքիր էր, հատկապես, այն մտքերի մասով, որոնք ասել է Հանրապետության գործող վարչապետը։ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ հայկական կողմը «Մել» ֆիլմի նկարահանումների մասով ստանձնել մի փոքր մասը ֆինանսավորման, իսկ ապա հավելել, որ կառավարությունը ֆինանսավորում է չեմպիոնի մասին պատմող հատվածը, եւ ոչ թե սեռափոխված մարդու մասին պատմող հատվածը։

Սա իհարկե բավական պրմիտիվ ու նույնիսկ արհամարհական հայտարարություն է։ Նախ, ֆիլմը մեկ ամբողջություն է ու ոչ մի ռեժիսոր օրինակ չի ասում գիտեք ֆիլմը ունի «իքս» կադր, որից «իքս-1» կադրը մարդու մասին է, իսկ «իքս-2» կադրը չեմպիոնի, քանի որ դուք պահպանողական երկիր եք, ապա ֆինանսավորեք այդ «իքս -2» մասը, որը ի դեպ 10 տոկոսն է ֆինանսավորման, իսկ մնացածը մենք կֆինանսավորենք։

Սովորաբար նման դեպքերում առաջարկը հնչում է հետեւյալ կերպ․ քանի որ ձեր երկրի չեմպիոնն է եղել, մինիմալ չափով , օրինակ՝ 10 տոկոսով, դուք ֆինանսավորեք, ինչն էլ անելու է կառավարությունը։ Սակայն այստեղ մեկ այլ նրբություն կա։

Նիկոլ Փաշինյանի արտահայտած այդ մտքի մեջ կա բավական խորը արհամարհանք հասարակության հանդեպ առհասարակ ու երիտասարդների հանդեպ՝ հատկապես։ Այլ կերպ ասած, Փաշինյանն իրոք կարծում է, որ թե իր դիմաց կանգնած երիտասարդները եւ թե հասարակությունն ընդհանրապես ավելին չեն, քան անգրագետ պողոսները, որոնց կարելի է պարզապես այդքան պրիմիտիվ կերպով «կուտ տալ»։

Ու սա այն պողոսների, որոնց շնորհիվ նա եկավ իշխանության։ Եթե անկեղծ լինենք, ապա պողոսները մեղավոր են դրանում, քանի որ հավատացել են մեկին, ով պարզապես իրենց ապրումների վրա խաղալով հասավ իշխանության ու հիմա սկսել է արհամարհել իրենց։