Նիկոլ Փաշինյանը «կարմիր քարտ» ցույց տվեց Սամվ...

Արցախում շարունակվում են ներքաղաքական օրակարգի կիզակետը համարվել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու իր ձեռնարկած ստորագրահավաքը։

Հիշեցնենք, որ ըստ Արցախի Հանրապետության Սահամանդրության՝ Սամվել Բաբայանը իրավունք չունի առաջադրվել նախագահի թեկնածու։ Բաբայանը ձեռնարկել է ստորագրհավաք, որով ցանկանում է փոխել սահմանադրության այն դրույթը, որն արգելում է իրեն առաջադրվել։

Երկար ժամանակ քննարկվում էր, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են վերաբերում Սամվել Բաբայանի ձեռնարկած պրոցեսին։ Ակնհայտ էր, որ Բաբայանը լարում է Արցախի ներքաղաքական իրավիճակը և պատարստվում ամեն կերպ իր համար ապահովել նախագահական աթոռը։ Այս ամենի համատեքստում կարևոր և որոշիչ դեր պետք է ունենա Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։

Երկար լռությունից և չեզոքությունից հետո վերջիններս առաջին անգամ գնահատական տվեցին Սամվել Բաբայանի կողմից ձեռնարկված պրոցեսին։ Այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում: Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը:

Ըստ էության, սա «կարմիր քարտ» էր Սամվել Բաբայանին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պետք է նկատենք, որ Հայաստանի իշխանությունների արձագանքին նախորդել էր Արցախի ԱԱԾ կոշտ հայտարարությունը, որով կոչ էր արել ընտրական պրոցեսի մասնակցիներին՝ չխաթարել սահմանադրական կարգը։ Ակնհայտ էր, որ թիրախում Սամվել Բաբայանն էր։ Հայաստանի իշխանությունները վերջնականորեն սահմանագիծ քաշեցին, և Սամվել Բաբայանը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում։