
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ չնայած նրան, որ Բրազիլիայի նախագահը պաշտոնապես հերքել է իր կորոնավիրուսով վարակված լինելը, վարչապետը տիկնոջ հետ որոշել է ինքնամեկուսանալ Սևանում։
Փաշինյանը նշեց, որ վաղն առավոտյան իրենք թեստ կհանձնեն։
Վարչապետը կարևորեց կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում յուրաքանչյուրի անհատական ջանքը, պատասխանատվությունը, հորդորեց պարբերաբար ջերմաչափվել և հանգստություն պահպանել։