Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խախտել Սերժ Սարգ...

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ե՞րբ է պատասխան տալու Սերժ Սարգսյանը այն արարքների համար, որոնց մասին վարչապետն ամենաշատն է տեղեկացված։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, թե չի ցանկանում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այսօր կոռուպցիոներներին պատասխանատվության կանչելու ամենակարևոր խոչընդոտն էֆեկտիվ դատաիրավական համակարգի գոյությունն է։

«Եվ մենք պետք է այդ համակարգի արդյունավետությունը քայլ-քայլ բարձրացնելով լուծենք բոլոր այն մարդկանց պատասխանատվության հարցը, ովքեր օրենքով արդարության և արդարադատության համաձայն իրոք գործել են արարքներ, որոնց կապակցությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ օգտատեր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե չի կարծում, որ նախկիններին է նմանվում, որովհետև պետական կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերն էլ «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով են աշխատանքի ընդունվում։

«Ոչ, չեմ կարծում, որ նախկիններին եմ նմանվում, որովհետև եթե ես նախկիններին նմանվեմ, կամ զգամ, որ նմանվում եմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից։ Դա կլինի ինձ համար բարոյական վերջ, որը ես թույլ չեմ տա»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։