Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կանդրադառնա Գեորգի Կու...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին առնչվող թեմային:

Այս մասին վարչապետն ասաց իր «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերում, երբ խոսում էր ամանորյա ծախսերի մասին:

«Մնացած հարցերի մասով համոզված եմ, որ և՛ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված, և՛ սպանդանոցների հետ կապված հարցերը  պատգամավորները կբարձրացնեն և դրանց ես մանրամասն կանդրադառնամ»,-ասաց վարչապետը: