Նիկոլ Փաշինյանն իր ճակատին պետք է գրի՝ «Սերժի...

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքի մասին, նշում է.

«Սահմանադրությամբ ասվում է, որ  երկիրը պատկանում է ժողովրդին, ընդերքը, հարստությունը, ամեն ինչ պատկանում է ժողովրդին: Այստեղ է խնդիրը. որպեսզի դու կարողանաս հռչակագրի այդ դրույթները իրականացնել, պետք է այնպիսի պետական համակարգ ունենաս, որ իշխանավորները իսկապես ներկայացնեն ժողովրդին: Բայց մենք գիտենք, որ այսօրվա իշխանությունները Սերժ Սարգսյանի հագով կարած սահմանադրությունը վերցրին իրենց վրա: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ Սերժ Սարգսյանի ստոր գործերի շարունակողը, և ինքն իր ճակատին պետք է գրի՝ «Սերժի ստրուկ», որովհետև Սերժ Սարգսյանի ընդունած սահմանադրությունը փորձում է պահպանել»: 

Հայրիկյանի խոսքով՝ ամբողջ խնդիրը գալիս է այնտեղից, որ Նիկոլ Փաշինյանը «հագավ» այն սահմանադրությունը, որ մերժում էր Սերժ Սարգսյանի ժամանակ.«Ժողովրդի համընդհանուր կամքով հեռացված Սերժ Սարգսյանի ընդունած ընտրական օրենսգրքով և նրա սահմանադրությամբ չէր կարող ձևավորվել լեգիտիմ իշխանությոսւն, որքան էլ գոռան, 99%-անոց կոմունիստական իշխանությունները չէին համարվում լեգիտիմ, որովհետև ընտրվում էին ապօրինի օրենքներով: Ես լռել եմ այդ պահին, բայց Նիկոլ Փաշինյանն է ասել՝ այս ընտրական օրենսգրքով  լեգիտիմ իշխանություն չի կարող ձևավորվել: Հիմա պիտի ամեն տեսակի բարեկրթություն մի կողմ թողած՝ ասես՝ «Լսիր, դու ա՞յն ժամանակ էիր ապուշ, թե՞ հիմա ես ապուշ: Այն ժամանա՞կ էիր ստախոս, թե՞ հիմա ես ստախոս: Դու այն ժամանակ ասում էիր՝ այս օրենսգրքով չի կարող ձևավորվել լեգիտիմ խորհրդարան, հիմա ասում ես՝ մենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան ենք: Ուրեմն՝ գոնե մի հատ ասա՝ ներողություն, այն ժամանկ ես դեղս չէի խմել, կամ այն ժամանակ ես վատառողջ էի, այն ժամանակ գիտակցական մակարդակս ցածր էր, այն ժամանակ խաբեբա էի, դրա համար ձեզ ասում էի՝ դրանով չի կարող լինել, բայց քանի որ հիմա եկել եմ իշխանության, ուրեմն՝ կարելի է դրանով ընտրվել:  Այ անշնորհք, դու դեռևս սահմանադրությունը ընդունելի պահին ես ասել՝ Սա Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրություն է, երբ ասում էիր՝ Մերժիր Սերժին, առաջին հերթին դա պիտի նկատի ունենայիր, չէիր կարող այլ բան նկատի ունենալ»»:

ԱԻՄ ղեկավարի կարծիքով՝ երբ խոսում ենք հռչակագրի և պատմական ձեռքբերումների մասին, միշտ պետք է երևույթներն օգտագործենք ոչ թե որպես ինքնուրույն երևույթներ, այլ պիտի փորձենք զուգահեռներ անցկացնելով՝ խուսափել այն բացասականից, ինչ որ անցյալում ունեցել ենք, և խորացնենք այն դրականը, ինչ որ ունեցել ենք: