Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվեց

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու տեղեկացրել, որ որդին՝ Աշոտը, զորացրվել է։

«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։

Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։

Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով»։