Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինե...

«Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:
Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան:
Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի. այ էս ա քաքիստոկրատիան ու օխլոկրատիան: Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում»,-գրել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում, կից հրապարակելով համապատասխան տեսանյութ:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այս տեղեկատվության մասով իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»։