Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին

nikol-pashinyanԱզգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարում էր, որ Սահմանադրական բարեփոխումների թեման կեղծ օրակարգ է և ինքն ու իր ներկայացրած ուժը չեն մասնակցելու այդ քննարկումներին: Ազգային Ժողովում այսօր շարունակվերում էր Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները և ի զարման շատերի քննարկմանը մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը նաև հարց ուղղեց Հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին: ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ողջունեց Նիկոլ Փաշինյանին Սահմանադրական բարեփոխումների քննարկումներին մասնակցելու համար. «Ի տարբերություն իր հայտարարությունների Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցեց սահմանադրական քննարկումներին, որի համար ողջունում եմ»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Դիտվել է 135 անգամ
 


Այս թեմայով