Հայաստանը կմտնի Ռուսաստանի կազմ

189195981ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի  նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հարցազրույց է տվել neonews.am կայքին:Զրույցի ժամանակ Նիկողոսյանը Հայաստանի պետականությանը դեմ հայտարարություններ է արել: Ի դեպ հիշեցնենք, որ Նիկողոսյանը մեղադրվում է մի կնոջ բռնաբարության փորձի մեջ:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

-Պարոն Նիկողոսյան Հայաստանն արդեն մոտ 2 տարի է, ինչ պաշտոնապես Եվրասիական տնտեսական գիծն է ընտրել , իսկ 2015 թվականից դարձավ ԵՏՄ անդամ: Ի՞նչ շահեց Հայաստանն այդ ընտանիքին միանալուց:

— 2015 թվականին Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ լիարժեք անդամ է, դա աշխարհին է հայտնի: Քանի որ ես բնակվում եմ ՌԴ- ում և այդ անդամագրման գործընթացին իմ ակտիվ մասնակցել էությունն ունեմ, այդ հարցում  կլինեմ անկեղծ: Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ տնտեսական աճի մասին չեմ կարող խոսել, սակայն Ռուսաստանի հետ այն նկատելի մեծ է: Հետագայում այդ ընտանիքի մեծանալուց հետո ինչ արդյունք կլինի, չեմ կարողանում ասել, սակայն Հայաստանի տնտեսական զարգացման մեծ բաժինը եղել է և լինելու է Ռուսաստանի հետ: Հայաստանի տնտեսության զարգացման շարժող ուժը ռուսական կապիտալն է: Սա տնտեսական առումով: Ցանկանում եմ նշել, որ մենք ականատես եղանք ,որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ԵՏՄ անդամ ոչ մի երկիր չմասնակցեց նախագահի մակարդակով, բացի Ռուսաստանից:

 

Տարածաշրջանում Թուրքիան փորձում է ձևավորել նոր օսմանյան կայսրություն  ինչ փոփոխությունների սպասենք:
 Ես չգիտեմ , թե որքանով Էրդողանին կհաջողվի ձևավորել նոր օսմանյան կայսրություն, սակայն Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար  շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ:

-Տարածաշրջանում Թուրքիան փորձում է ձևավորել նոր օսմանյան կայսրություն,  ի՞նչ փոփոխությունների սպասենք:

— Ես չգիտեմ , թե որքանով Էրդողանին կհաջողվի ձևավորել նոր օսմանյան կայսրություն, սակայն Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար  շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ:

-Ձեր ասածից կարելի է հետևություն անել, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

-Բնականաբար Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի , թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի  Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ:

Դիտվել է 1,665 անգամ
 


Այս թեմայով