Նեչրիվան Բարզանին ընտրվել է Իրաքյան Քրդստանի...

Նեչրիվան Բարզանին Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդարանի կողմից այսօր ընտրվել է Իրաքյան Քրդստանի նախագահ:

Բարզանին Քրդական դեմոկրատական կուսակցության ղեկավարն է և մինչ այդ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Այսօր Էրբիլում խորհրդարանի նիստին ներկա էր 111 պատգամավորներից 81-ը, նրանցից 68 կողմ են քվեարկել Բարզանիին նախագահ ընտրելու առաջարկին:

Խորհրդարանում մեծությամբ երկրորդ կուսակցությունը՝ Քրդստանի հայրենասիրական միությունը, ինչպես նաև երկու փոքր այլ ուժեր բոյկոտել են քվեարկությունը:

Նեչրիվան Բարզանին Իրաքյկան Քրդստանի առաջին նախագահ Մասուդ Բարզանիի զարմիկն է: