Նազարեթյան Արտավազդը Գարիկ Սարգսյանի բաջանաղը...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ պարգևատրում է ստացել, որ իր բաջանաղին է պարգևատրել և որ իր բաջանաղն իր տեղակալն է։ Առիթն օգտագործելով, Գարիկ Սարգսյանը ներկայացրեց իր տեղակալին, որն իրենից 1 մետր հեռավորության վրա էր կանգնած․

«Իմ կուրսընկերն է։ Նազարեթյան Արտավազդի մասին է խոսքը։ Մարզպետի տեղակալ, ծանոթացե՛ք։ Իրար հետ սովորել ենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների  ֆակուլտետում, ընկերներ ենք, հիմա նա իմ տեղակալն է։ Ոչ մի բաջանաղ չէ»։

Արարատի մարզպետն ասաց, որ Նազարեթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրումից ի վեր աջակցել է իրենց։ Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք սա կոռուպցիա չի համարում, և արդյո՞ք գիտի, որ կոռուպցիայի տեսակներից մեկը նաև հովանավորչություն է, Գարիկ Սարգսյանը պատասխանեց․

«Դուք հիմա, կներե՛ք, բայց վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ, որովհետև վարչապետն է նշանակում փոխմարզպետի տեղակալին»։