Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ...

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Այդ մասին նա հայտնել է Facebook-ում:

Ազգի առաջնորդի թոռն այդ քայլը բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, իր վրա ճնշում է գործադրում ընտանիքը:

Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն ունի «Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև մեծ մասշտաբի կոռուպցիայի վերաբերյալ»: Նա նաև նշել Է, որ բոլոր մանրամասնությունները կարելի է ընթերցել Times-ին տված իր հարցազրույցում:

29-ամյա Այսուլթան Նազարբաևը 2019 թվականի հոկտեմբերին դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ Լոնդոնում ոստիկանության ծառայողի վրա հարձակվելու համար, որին նա կծել է:

Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և  նրա շնորհազրկված փեսայի՝ հանգուցյալ Ռախաթ Ալիևի որդին է: