Home » ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ » Նախագահական աթոռի հավակնորդները

Նախագահական աթոռի հավակնորդները

naxagahPolitik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ; Հայաստանը կամաց-կամաց մտնում է նախագահական ընտրությունների մրցավազք մեջ: Ամենատարբեր խմբերը և անհատները ցանկանում են նախագահական իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքում և հիմա ամեն բան անում են, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրենց դիտարկի որպես հնարավոր ժառանգորդ:

Եվ այսպես՝ մենք կփորձենք ներկայացնել նախագահական աթոռին բազմել ցանկացողներին և նրանց հնարավորությունները:

big_1397388563_3151964Առաջին մարդը ում նշում են որպես Սերժ Սարգսյանի ժառանգորդ դա վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Հովիկ Աբրահամյանը չնայած այն բանին, որ կարծում է քաղաքականության համար խելք պետք չէ՝ բավական մեծ փորձ ունի պետական կառավարման ապարատում և անցել է հնարավոր գրեթե բոլոր պաշտոններով: Նա եղել է  քաղաքապետ, մարզպետ, պատգամավոր, նախարար, ԱԺ նախագահ և վարչապետ: Որքան էլ որ տարօրինակ է՝ Հովիկ Աբրահամյանը բացի նրանից, որ ամենամեծ շանսերն ունի նա նաև ամենախոցելի գործիչն է, քանի որ Հայաստանի տնտեսության տապալման դեպքում Հովիկ Աբրահամյանի վրա կման ամբողջ պատասխանատվությունը: Այնպես որ՝  հարց է, թե իրականում ինչ հնարավորություններ ունի Հովիկ Աբրահամյանը:

Ամենահավանական թեկնածուներից է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նույնպես չի թաքցնում,arm142848441234 որ ցանկանում է իշխանությունը կրկին իր ձեռքը վերցնել: Ռոբերտ Քոչարյանը հիմնականում հենվում է իր կառավարման տարիներին երկրի տնտեսական աճի վրա, սակայն իր կառավարման տարիներին տեղի են ունեցել նաև բազմաթիվ աղմկոտ սպանություններ, որոնք դժվարություններ են առաջացնում նրա վերադարձի համար: Ռոբերտ Քոչարյանը ունի մի մեծ խնդիր.  նա ևս չունի քաղաքական հենարան: Չկա որևէ կուսակցություն, որը հրապարակային աջակցի նրան և հայտարարի, որ նրա վերադարձը իր համար կարևոր է: Ռոբերտ Քոչարյանը դեռևս սպասում է հարմար պահի, իսկ թե երբ կլինի այդ հարմար պահը մնում է սպասել:

karen-karapetyan1Նախագահական աթոռին տիրանալու նկրտումներ ունի նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավար և բավական լավ ծանոթ է համակարգին: Կարեն Կարապետյանը ունի նաև մի կարևոր առավելություն՝ դա իր եղբայր Սամավել Կարապետյանն է, ով աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է և բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Կարեն Կարապետյանը ևս ունի լուրջ հեղինակություն և հնարավորություններ, սակայն ինչպես Ռոբերտ Քոչարյանը, նա նույնպես չունի քաղաքական հենարան և դժվար թե ՀՀԿ-ականները ցանկանան սատարել հենց նրան առաջիկա նախագահական ընտրություններում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս նախագահ դառնալու ցանկություն ունի և վերջին մի քանի5befd6f46a36855376ca25e31cbd5d47 ամիսներին իր PR թիմը լծվել է Սեյրան Օհանյանից հարմար ժառանգորդ ստեղծելու գործին: Ամեն ինչ կարծես հարթ էր ընթանում միայն թե վերջին օրերին իր և իր կնոջ մասին աղմկահարույց հրապարակումները կարծես թե փոխում են իրերի դասավորությունը և ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Սերժ Սարգսյանը ևս չի ցանկանում, որպես իրեն ժառանգորդ տեսնել Սեյրան Օհանյանին:

artur-baxdasaryanԻրեն ընդդիմություն հռչական ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասրյանը ևս չի թաքցնում իր ցանկությունները: Արթուր Բաղդասարյանի դեպքում կա մեկ խնդիր դա ժողովրդի վստահություն է: Բան այն է, որ այս գործիչը մի քանի անգամ ամենավճռական պահերին միայնակ է թողել ժողովրդին և գործարքի մեջ մտել իշխանությունների հետ: Այնպես որ Արթուր Բաղդասրյանի միակ հույսը կարող է լինել Սերժ Սարգսյանի աջակցությունը, ինչը այս պահին ֆանտաստիկայի ժանրից է:

Վերջերս որոշ լրատվամիջոցներ սկսեցին խոսել այն ամսին որ ՀՀ հաջորդ նախագահ կարող է դառնալ Սերժ2310152421428501449 Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ինչ խոսք Մինասյանը այս առումով մեծ շանսեր ունի, քանի որ իր ձեռքի տակ է կենտրոնացած ԶԼՄ-ների 90-տոկոսը և նա ԱԺ-ում ունի մի քանի երիտասար պատգամավորներ, որոնք պատրաստ են անել այն ամենը ինչ կհրահանգի Մինասյանը: Այս միտքն ապացուցելու եկավ հատկապես ԱԺ-ում «Գովազդի մասին օրենք»-ում փոփոխության պրոցեսը, որտեղ Միքայել Մինասյանի հեռուստաընկերությունների շահերը փայլուն պաշտպանեցին մի շարք պատգամավորներ: Կարևոր փաստ է նաև այն, որ նա գործող նախագահի փեսան է և կարող է օգտագործել նաև իշխանական լծակները: Հնարավոր է նաև, որ Մինասյանը ամիսներ անց նշանակվի ՀՀ վարչապետ և արդեն իր ձեռքում ունենա իշխանական լծակները:

Մինասյանի դեպքում մի խանգարող հանգամանք կա, որ Հայաստանում չկան արաբական ցեղեր, որոնց համար ընդունելի է իշխանության ժառանգական փոխանցումը:

Հ.Գ. Նշված բոլոր թեկնածուների երազանքները հօդս կցնդեն, եթե Սերժ Սարգսյանը որոշի և կարողանա իրականացնել Սահմանադրական բարեփոխումները: Այս դեպքում նրանք լավագույն դեպքում կդառնան սիմվոլիկ նախագահ:

Դիտվել է 1,012 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy