Home » Real Politik » Նրանք վտանգված են

Նրանք վտանգված են

view_newԿառավարությունն առաջարկում է բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, Ազգային ժողովի ղեկավարի, վարչապետի ծախսերը այսուհետ դարձնել պետական գաղտնիք։

Երեկ խորհրդարանում թեժ քննարկման թեմա դարձած նախագծում ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում գաղտնիք դարձնել օրինակ՝ որքան գումար է ծախսվել բարձրաստիճան անձանց սննդի, հյուրանոցների կամ ասենք ճամփորդությունների վրա, պնդելով, թե այդ տեղեկատվության հրապարակումը վնասում է նրանց անվտանգությանը։

Հրաշալի մոտեցում է ցուցաբերում կառավարությունը: Փաստորեն, եթե ընդունվի այս նախագիծը, ապա հանրությունը այլև օրենքի շրջանակում չի կարող իմանալ, թե իր վճարած հարկերի հաշվին ինչ ծախսեր են իրականացնում բարձրաստիճան պաշտոնյաները: ԱԱԾ պետի տեղակալը այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչով է վտանգվում նրանց անվտանգությունը:

Կառավարությունը իհարկե չի բացատրում, թե ինչու է անհրաժեշտ այդ գաղտնիությունը, սակայն բոլորի համար կարծում ենք պարզ է: Քառօրյա պատերազմից հետո հանրությունը իր ուշադրության կենտրոնում է պահում իշխանավորների ծախսերը: Եվ քանի որ մեր իշխանավորները չեն կարող իրենց զրկել ժողովրդի հաշվին ժամանակ անցկացնելուց, ապա այստեղ  ծնվում է պետական գաղտնիքի գաղափարը:

Մի բան հստակ է` պաշտոնյաների ծախսերի հրապարակումը վտանգում է անվտանգությունը, սակայն ոչ թե նրանց անձերի, այլ իրենց զբաղեցրած աթոռների:

Դիտվել է 846 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy