Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գներն աճի միտում ունեն։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,86 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 60,12 դոլար, տեղեկացնում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտին մատակարարմամբ, ավելացել են 0,72 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 65,91 դոլար։