Նավթային նոր պատերազմ․ նավթի գները նվազել են...

Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում են շուրջ 30 տոկոսով։ Նախորդ շաբաթ ՕՊԵԿ+-ի հանդիպումից հետ Ռուսաստանը դուրս է եկել գործարքից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Գներն իջել են, քանի որ ՕՊԵԿ-ի բանակցությունները պատմական ձախողում էին բոլոր մասնակիցների կողմից: Ռուսաստանը հստակ որոշել է այրել կամուրջները…` ամեն երկիր` ինքն իր համար»- Reuters-ը մեջբերում է Again Capital LLC-ի գործընկեր Զոն Քիլֆուդի խոսքերը:

WTI ապրանքանիշի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 26.24 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 30.48 դոլարի: Ցուցանիշը նվազել է մեկ բարելի դիմաց մինչև 29.73 դոլար։ Այս ցուցանիշը նվազագույնն է 2016թ փետրվարի 22-ից ի վեր:

Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: 

Washington Post-ն էլ գրում է, որ նավթային նոր պատերազմը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով։