Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՆԱՏՕ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Բաքվում լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը: Այդ մասին հայտնում է Report-ը:

«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Եվ աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»,- նշել է Գոտեմյուլերը:

Այս թեմայով