Ոստիկանապետի օգնականը սեքսի առաջարկի կեղծ պատմություն է հորինել

Vova-191Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիային մասնակցած Ելենա Օվսյաննիկովան սուտ և իր ու իր ընտանիքի հասցեին զրպարտանք է որակում Հայաստանի ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հայտարարությունը, թե ինքը Բաղրամյանում ծառայություն իրականացնող ոստիկաններին առաջարկել է սեռական հարաբերություններ ունենալ և որ «պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ» է:

Հայաստանի քաղաքացի, ծագումով երևանցի Հարութ Մուրադյանի հետ 12 տարի ամուսնացած, երկու անչափահաս երեխաների մայր Ելենան ընտանիքով տարեսկզբին Մոսկվայից մշտական բնակության է տեղափոխվել Երևան:

«Էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը անհիմն համարելով՝ մենք էլ ընտանիքով որոշեցինք մասնակցել բողոքի ակցիաներին», — ասում է Ռուսաստանի քաղաքացի Օվսյաննիկովան: — «Շղթա կազմած և մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին ես հետևյալն եմ ասել՝ մարդի՛կ, առաջին հերթին լսեք ձե՛զ: Եթե ձեզ նորից հրաման տան մահակներով, վահաններով ու ջրցան մեքենաներով գնալ մարդկանց դեմ, առաջին հերթին հիշե՛ք, թե դուք ով եք, ակա՛նջ դրեք ձեր խղճին ու սրտին: Մոտավորապես այսպիսի խոսքերով եմ դիմել ոստիկաններին»:

Ըստ Ելենայի, իր այս խոսքերից հետո է ոստիկանությունը իրեն մեղադրել սադրիչ գործողություններ կատարելու մեջ՝ չմանրամասնելով, սակայն, թե հատկապես իր ո՞ր խոսքերն ու գործողություններն են սադրանք պարունակում․ — «Այդ պահին շղթա կազմած ոստիկանների թիկունքից դուրս եկավ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և ասաց՝ հեռացե՛ք, Դուք խանգարում ենք, Դուք սադրում եք ոստիկաններին: Ասացի՝ ինչպե՞ս: Այդ ժամանակ փոխոստիկանապետը բացառիկ մի բան ասաց՝ գիտեք, մեր բոլոր ոստիկանները սեքսի պակաս ունեն, իսկ Դուք այստեղ նրանց առջև քայլում եք: Եվ սա ինձ ասում է բարձրաստիճան ոստիկանը»:

Առավել մանրամասն այստեղ

Դիտվել է 366 անգամ
 


Այս թեմայով