Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Ս...

Սևանը մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է և ուրախալի է, որ այս տարի ունենք դրական տեղաշարժ՝ անկախ ջրիմուռների և բակտերիաների քանակից։ Սևանի մակարդակն այս տարի, անցած տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ, մոտ 5 սմ-ով ավելի բարձր է, բացի այդ, օրենքով սահմանվածից պակաս ջրառ է իրականացվել, ԱԺ նիստում այսօր ասաց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Մենք առաջարկում ենք, որ 170 միլիոն խ/մ ջրառը լինի վերին սահման և կառավարության կողմից դրանից վեր սահմանի առաջարկ-խնդրանք չներկայացվի ԱԺ»,- ասաց նա։

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկեց տարվա ջրառատ լինել-չլինելու հանգամանքով պայմանավորված՝ ջրառի ծավալների փոփոխություն նախատեսել, մասնավորապես, նվազեցնելով 170 միլիոն խ/մ սահմանված չափը։

Վարազդատ Կարապետյանը ողջունեց նման մոտեցումը։