Նախարար Պապիկյանը «Ռուսատոմ սերվիս»-ի տնօրենի...

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան նախարար- խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովին եւ ՌԴ «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովին։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, ատոմակայանի ենթակառուցվածքների եւ սարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ երակարաժամկետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումների եւ մասնագիտական խորհրդակցությունների միջոցով ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների սահուն կյանքի կոչման գործընթացը։