Նախագահը ստորագրեց Չինաստանի հետ մուտքի արտոն...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից։