Նախագահը պարգեւատրման հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնք ներկայացնում ենք ստորեւ․

«Համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»։

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի ՄՆՈՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`

Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Արմեն Էդուարդի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար երգահան Սերգեյ Մկրտիչի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Վլադիմիր Սերգեյի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար թիվ 13516 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Ռուբենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երկարամյա և արդյունավետ գործունեության համար Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Արամայիսի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Էդմոնդի ԼԵՈՆՈՎԻՉԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»։