Նախագահը նշանակում է արել

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահը հրամանգիր է ստորագրել, ըստ որի, Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև): Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: