Նախագահն ու ՄԻ պաշտպանը քննարկել են Ադրբեջանո...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։ 

Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին: