Նախագահի թեկնածու Մասիսի Մայիլյանը շարունակու...

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել իր ՌԴ մուտքի արգելքի մասին լուրերին․«Մարտի 3-ին մի քանի կեղծարարներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր նախորդ օրվա երեկոյան իրենք տեղեկացել են ՌԴ իմ մուտքը արգելելու որոշման մասին։ Իսկ այսօր էլ մի «փաստաթուղթ» են սարքել, ըստ որի «որոշումն» ընդունվել է մարտի 11-ին։ Այսինքն՝ նրանք նույնիսկ իրենց կեղծիքների ժամանակագրությանը չեն հետևում։

Ավելորդ չէ նշել, որ մարտի 3-ի ապատեղեկատվությունը գրեթե միաժամանակ հրապարակել են որոշ հայաստանյան և ադրբեջանական կայքեր։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»,-գրել է Մայիլյանը։

Հիշեցնենք, որ Politik.am հղում տալով News.am-ին գրել էր, որ տելեգրամի «Армянская телебашня»  ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։