Նախագահ Սարգսյանը աշխատանքային ճաշ է ունեցել...

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ:

Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ: