Նստացույց կառավարության դիմաց (Photo)

 

նստացույցԳործադիրն այսօր հերթական նիստն  անցկացրեց, որին զուգահեռ  մեկնարկեց Նաիրիտ գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան:

Այսօր` մայիսի 14-ին, կառավարության դիմաց նստացույց հայտարարեցին Նաիրիտ գործարանի աշխատակիցները, որոնք  երկար ժամանակ է ինչ պահանջում իրենց չստացած աշխատավարձը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը ապրիլին  ընդունել էր նաիրիտցիներին, սակայն, ինչպես տեսնում ենք աշխատակիցները  դժգոհ են հանդիպման արդյունքից:

Ինչպես փոխանցում է Politik.am-ի թղթակիցը, Նաիրիտի աշխատակիցները հայտարարել են, որ նստացույցը երկօրյա է լինելու:

Հիշեցնենք, որ գործադիրն այսօր հերթական նիստն  անցկացրեց, որին զուգահեռ  մեկնարկեց Նաիրիտ գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան:

Դիտվել է 78 անգամ
 


Այս թեմայով