Նաիրա Զոհրաբյանը նախագահի հետ լուսանկար է հրա...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և լուսանկար հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից:

«Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։ Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման ընթացքում առաջանում են ընթացակարգային որոշ խնդիրներ։ 

Քննարկեցինք նաև մշակութային մի քանի նախաձեռնություններ և մշակույթի գործիչների կոնկրետ առաջարկներ, որոնք ես փոխանցեցի հանրապետության նախագահին»,- տեղեկացրել է Նաիրա Զոհրաբյանը։