Մյունխենում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Իլ...

Մյունխենում այսօր նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ընթանում է Արցախի հարցի վերաբերյալ քննարկում, սակայն մինչ այդ երկու երկրների ղեկավարներն այժմ կարճատև հանդիպում են ունենում։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման կադրերը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա։ Նա մասնակցում է Մյուսնխենի անվտանգության համաժողովին։

Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում Ղարաբաղյան հակամարտության հարցով քննարկում է նախատեսված։

Նախքան քննարկումը երկու երկրների ղեկավարները կարճ ներածական ելույթներով հանդես կգամ, որից հետո կպատասխանեն հանդիպման մոդերատորի հարցերին: Հանդիպումը վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: