Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլ...

Հունիսի 15-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած, անհրաժեշտ է փրկարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ սյանը, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է ասֆալտին: Վերջինիս անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեն