«Մուլտի գրուպը» ընկերությունը կգնի՞ Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս»-ը

1423117269_imgԱրթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության, որը սպասարկում է Երեւան-Աբովյան եւ Երեւան-Չարենցավան երթուղին սնանկ է ճանաչվել: Արթուր Հարությունյանի ընկերությունը մեծ պարտքեր է կուկատել և բանկերը հավաքագրում են ընկերության գույքը, այն վաճառքի հանելու համար:

Այսօր մամուլում շրջանառվում էր տեսակետ, որ  գործարար Գագիկ  Ծառուկյանը պատրաստվում է գնել հնկերությունը: Տեղեկատվությունը մենք փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:  Գործարարի խոսնակը  այս առնչությամբ Politik.am-ի հետ զրույցում ասաց. ««Բանկերը այժմ հավաքագրում են «Քինգ դե լյուքս» ընկերության  գույքը: Եվ եթե գա ժամանակը, երբ բանկերը վաճառքի հանեն ընկերության գույքը, ապա չի բացառվում, որ «Մուլտի գրուպը» ընկերությունը, որում բաժնետեր է նաև Գագիկ Ծառուկյանը` ցանկություն  հայտնի ձեռք բերել այն»,-մեզ հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը:

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով