«Մուլտի Ագրոն» պատրաստ է անվճար խորհրդատվությ...

Գարնանը, ծաղիկների ծաղկելուն պես, սկսվում է նաև մեղուների աշխատանքը` փոշոտումը: Հատկապես վաղ գարնանը շատ են նաև վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են ամբողջ մեղվաընտանիքի անկման պատճառ դառնալ: Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և ի՞նչ դեղորայք օգտագործել այդ ամենից խուսափելու համար: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մեղվապահների ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հանձնարարությամբ՝ կենտրոնի երկարամյա փորձ ունեցող առաջատար մեղվաբույծերը պատրաստ են անվճար խորհրդատվություն տրամադրել հանրապետության բոլոր մեղվաբույծներին: