Մրցույթ` ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խո...

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3 կազմում են կրթության եւ գիտության, 1/3՝ մշակույթի եւ 1/3՝ սպորտի եւ երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները:

Մրցույթին մասնակցել եւ խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ եւ այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործունեության հիմնական ուղղություններին եւ որոնք ունեն կրթության կամ մշակույթի կամ սպորտի ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են կրթության, գիտության կամ մշակույթի կամ սպորտի եւ երիտասարդության ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության  ձեւավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ եւ այլն) եւ որոնց մասնակցությունը աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջեւ դրված խնդիրների եւ  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

դիմում՝ խորհրդի նախագահի անունով /ձեւը կցվում է/.

կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,

ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,

հիմնավորում` հասարակական խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ (1.5-2 էջ),

հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում նախարարության գործունեության եւ կրթության եւ գիտության կամ մշակույթի կամ սպորտի եւ երիտասարդության բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4-5 էջ):

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին եւ վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաեւ խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը:

Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. նոյեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ, ժամը 10:00-17:00-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ընդհանուր բաժին:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 52-73-43 հեռախոսահամարով: