Մովսես Հակոբյանը Հայաստանում պաշտոն ստանալու մասին

մովսես«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը:

ԼՂՀ ՊԲ նախարարը լրագրողներից եւս թաքցնում է այդ տեղեկությունը եւ խուսափում է կոնկրետ պատասխանելուց, երբ նրանից փորձում են պարզել, թե, ի վերջո, ինքը «տեղափոխվո՞ւմ» է Հայաստան, թե՞ ոչ: «Ի՞նչ է՝ իրավունք չունե՞մ Հայաստանում աշխատելու»,- լավագույն դեպքում այսպես է պատասխանում նա»:

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով