Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերա...

Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նախարարի մյուս հրամաններով գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։