Մովսես Հակոբյանի ու իր տեղակալների ազատումը խ...

Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Մովսես Հակոբյանի, նաև իր տեղակալների ազատումը խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել, երևի, և վարչապետը կայացրել է նման որոշում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` չբացառելով նաև, որ գուցե Մովսես Հակոբյանն է դիմում գրել:

«Դա վարչապետի բացառիկ իրավասությունների շրջանակում է»,-ասաց նա`գնահատական չտալով Մովսես Հակոբյանի աշխատանքին: