Մոտակա ամիսներին աղբահանության խնդիրը լրիվ կվ...

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում քաղքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը ակնկալում է հունիսի վերջին մի քանի ավտոմեքենաների ժամանում Երևան.

«Մենք գնել եք 5 Կամազ մակնիշի ավտոմեքենա, նախատեսվում էր 34 ավտոմեքենա՝ ոչ միայն Կամազ մակնիշի: Քանի դեռ մրցույթն ավարտված չէ, չգիտենք՝ ինչ մակնիշի կլինի: Հունիսի վերջից մեքենաները կգան», - ասաց քաղաքապետը:

Նա նաև ընդգծեց, որ աղբահանության հարցը շուտով կլուծվի, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է: