Մոսկվայում տարհանում են Դաշնային խորհրդի աշխա...

Մոսկվայում տարհանում են իրականացնում Դաշնային խորհրդի շենքից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Տարհանման պատճառներն առայժմ հայտնի չեն:

«Ուշադրություն․ ստեղծված անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք ձեզ լքել աշխատավայրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքում անջատել են բոլոր վերելակները: Բոլոր տարհանվածներին խնդրել են իրենց հետ վերցնել փաստաթղթերը: