Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկս...

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի թեմայով հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան ստեղծված իրավիճակում լուրջ փորձությունների միջով պիտի անցնի: Սոբյանինի խոսքով՝ դրան պետք է նախապատրաստվել:

Նա ընդգծել է, որ Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել, բայց միևնույն ժամանակ Սոբյանինն ասել է, որ կանխատեսումներ անել չի ցանկանում:

«Լավագույն կանխատեսումն ամեն ինչ 100 տոկոսով անելն է»,-շեշտել է քաղաքապետը:

Սոբյանինը հավելել է, որ խոսքն առավելագույն քանակով թեստավորման, բժշկական ոլորտի առավելագույն նախապատրաստման, ինչպես նաև կարանտինային ռեժիմի և ինքնմեկուսացման պայմանների պահպանման առավելագույն վերահսկման մասին է: