Ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ...

Մոսկվայում ձերբակալվել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Գրում է Life.ru-ն։

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել մեկ միլիարդ ռուբլու լվացման համար, իսկ հոկտեմբերին հիմնադրամի 30 տարածաշրջանային շտաբներում խուզարկություններ են կատարվել: Հաղորդվում էր, որ դատարանը կալանաք է դրել վարկային կազմակերպություններում բացված հիմնադրամի հաշիվների վրա։ Պարզվել է, որ դրանց վրա միջոցներ են ստացվել օտարերկրյա պետություններից։