Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները տեղ...

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովել ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին։

Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

«Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (495) 628 55 56, կամ 042020@armem.ru էլհասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ: