Պուտին-Սարգսյան արտակարգ հանդիպման իրական պատճառները. կլինի՞ պատերազմ

putin-sargsyan-photo-reutersՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդում են Կրեմլից։ «Օրակարգում լինելու են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ իրավիճակ է: Ադրբեջանը դիմում է սադրանքների և հաճախ հրետակոծում է հայկական գյուղերը: Աշնան առաջին օրերին Ադրբեջանն իր հարձակումները հաճախակիացրեց և կրակոցներ, և հրթիռակոծումներ էին սահմանի ամբողջ երկայնքով: Այս ֆոնին Հայաստանը անցկացնում է աննախադեպ զորավարժություններ և ի ցույց դնում իր ռազմական պատրաստվածությունը: Հասկանալի է, որ նման իրավիճակում Պուտին-Սարգսյան հապշտապ հանդիպումը պատահականություն չէ և քննարկման հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան հակամարտությունը:Մամուլում հաճախ են հայտնվում լուրեր այն մասին, որ Ադրբեջանը սահմանային իրավիճակը լարում է Ռուսաստանի իշխանությունների քաջալերմամբ: Այս անգամ ևս չի կարելի բացառել, որ սահմանային իրավիճակը լարվել է ՌԴ միջամտությամբ:Գուցե հենց ՌԴ մասնակցույունն է, որ ստիպել է Հայաստանին նման ծոշորամասշտաբ զորավարժություն իրականացնել միայնակ: Ինչպես արդեն հայտնի է դարձել նման մասշտաբի զորավարժություն Հայաստանը առաջին անգամ է առանց օտար երկրների իրականացնում: Եվ շատ հնարավոր է, որ այս քայլով Հայաստանը ՌԴ-ին ցույց է տալիս, որ եթե ինչ որ բան այն չգնա, ապա միայնակ էլ կարող է գլուխ հանել: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը այս կերպ փորձում է թելադրողի դերում հայտնվել և Ադրբեջանի սադրանքների շնորհիվ ցույց տալ, որ միայն ինքը կարող է իրավիճակ փոխել: Պետք է չբացառել, որ սպասվող հանդիման ընթացքում Պուտինը փորձելու է ճնշում բանեցնել հայկական կողմի վրա: Իսկ թե նման լարված իրավիճակում ՌԴ ղեկավարի հետ հանդիպումը ինչով կավարտվի Հայաստանի համար ցույց կտա ժամանակը:

Դիտվել է 922 անգամ
 


Այս թեմայով