Moody’s-ը ՀՀ տնտեսական զարգացումը դրական է գնահատում

2018թ. մարտի 9-ին Moody’s վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»:

Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ Moody’s-ը փոփոխել է Հայաստանի տնտեսական վարկանիշի հեռանկարը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական:

Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին:

 


Այս թեմայով