Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչու և ինչպես սպանվեց Մոնթե Մելքոնյանը

Ինչու և ինչպես սպանվեց Մոնթե Մելքոնյանը

monteԾնվել է 1957թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ Արտասովոր ընդունակությունների տեր տղան 12 տարեկանում է իմացել հայ լինելու մասին, իսկ 15 տարեկանում արդեն ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում։ Եղել է Արևմտյան Հայաստանում’ իր պապերի տանը…1972թ.-ի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսը առաջարկում է տաղանդավոր աշակերտին ամռանը գնալ սովորելու Ճապոնիայում։ Մոնթեի դեպքում ընտրությունը պատահական չէր կայացվել՝ նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Նրան առաջարկվել էր Ճապոնիայի ամենահեղինակավոր Tokyo Kamata High School դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆորնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տիրապետելով նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնին։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978թ.-ին։ Ընդունվում է Օքսֆորդի համալսարան։ Սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

1989թ.-ին բանտից ազատվում է և 1991թ.-ին գալիս Հայաստան։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1991թ.-ին կեղծ անձնագրով գալիս է Հայաստան և հիմնադրում Հայրենասիրական ջոկատը։ 1991թ.-ի սեպտեմբերին մեկնել է Արցախ, որտեղ ձեռք է բերում Ավո կեղծանունը 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց բնակչության սերն ու հարգանքը, ։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ 1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։

2014 թվականի օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում Թալինի ջոկատի հրամանատա Ս. Կարապետյանը հայտարարել է, որ Մոնթե Մելքոնյանին սպանել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը[3]։ Կարապետյանը հայտարարեց.

 

Դիտվել է 1,422 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy