Մնացականյան ֊ Մամեդյարով հնարավոր հանդիպմանը...

Առաջիկա ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հումանիտար նախաձեռնություններ և այլ հարցեր, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա խոսքերով, հնարավոր է եռակողմ հանդիպումից առաջ կայանա Մնացականյան-Մամեդյարով երկկողմ հանդիպում:

«Նման հնարավորություն կա», - ընդգծել է Զախարովան: