Մկրտիչ Կարապետյանը գրանցված է Հ1-ում, բայց աշ...

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երբեմնի ընդդիմադիր մի շարք լրագրողներ դարձան ակտիվ հեղափոխականներ՝ վերածվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության մոլի երկրպագուների:

Այս շարքում ամենահայտնիներից մեկը, թերևս, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի սեփանությունը հանդիսացող «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող, նրա եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի մտերիմ Մկրտիչ Կարապետյանն է, որը, չնայած «Սիվիլնեթում» աշխատանքը պահպանելուն, հեղափոխությունից հետո զուգահեռաբար աշխատանքի անցավ նաև Հասյատանի Հանրային հեռուստանընկերությունում:

Թեև Կարապետյանը պաշտոնապես գրանցված է Հ1-ում և բավականին կլորիկ աշխատավարձ է ստանում, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նա աշխատանքի չի ներկայանում, չունի պարտրականություններ և գրեթե ոչինչ չի անում հեռուստաընկերության համար:

Հեռուստաընկերության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մկրտիչ Կարապետյանին թեթև ծանրաբեռնված պարզապես գրանցել են «Հանրային հեռուստաընկերությունում», որպեսզի նա կայուն եկամուտ ունենա և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, տարբեր պետական կառույցներից ստացած արտահոսքների հիման վրա հրապարակումներ պատրաստի նրա ընդդիմախոսների դեմ: Այլ կերպ ասած՝ պրոիշխանական քարոզչության համար նյութեր ապահովի:

Բացի այդ, նա ազատ ելումուտ ունի նաև ուժային կառույցներ, որտեղից ուղղորդող, երբեմն էլ գաղտնի նյութեր է ստանում իր այսպես կոչված «լրագրողական հետաքննությունների» համար:Բացի այդ, Մկրտիչ Կարապետյանը ՀՀ վարչապետի հետ արտերկիր մեկնող լրագրողների մշտական ցանկում է:

Նա գրեթե միշտ ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին արտասահման գործողումների ժամանակ: Փաստացի, իշխանությունների սիրելի լրագրողը ոչ միայն ոչինչ չանելու դիմաց հարկատուների հաշվին վարձրատվում է, նաև պետբյուջեի հաշվին շրջագայում է ողջ աշխարհում:

Մինչդեռ այս ընթացքում Հանրային հեռուստաընկերությունում տարիներ շարունակ աշխատող պրոֆեսիանալները շարունակում են մնալ լուսանցքում:

Հ․Գ․ Մկրտիչ Կարապետյանի հետ կապ հաստատել չստացվեց, բայց պատրաստակամություն ենք հայտնում հրապարակաման վերաբերյալ իր մեկնաբանությունը ևս տեղադրել մեր կայքում։