Միշտ ասել եմ և ասում եմ՝ ՀԱՊԿ-ը կարևոր գործոն...

Ռուսական հեռուստաընկերություններից մեկի հեռուստաշոուի ժամանակ հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որի ժամանակ նա դրական է արտահայտվել ՀԱՊԿ դերի վերաբերյալ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։

«ՀԱՊԿ-ը շատ մեծ դեր է խաղում։ Ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ այն շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է վարչապետը։

Նա նաև խոսել է Բիշքեկում ՀԱՊԿ որոշումներից մեկի տակ դրված ստորագրությունները հրապարակելու մասին։ Փաշինյանն ասել է, որ դրա միջոցով հանրայնացվում է կազմակերպությունը։