ՄԻՊ-ը Մոսկվայում քննարկում է ՌԴ արտագնա աշխատ...

Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ:

Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց մեր հայրենակիցները բախվում են առավել շատ: