ՄԻՊ-ը կայցելի ՔԿՀ` տեսակցելու «Սպայկա» ընկերո...

Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման առնչությամբ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Նշվում է, որ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

«Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն հասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե:

Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա»  ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին»,- ասված է հայտարարության մեջ։